Մեկնաբանություն- Լավրովը քննադատել է Աֆղանստանում Արևմուտքի ռազմական հանցագործությունների անտեսումը
(last modified Fri, 24 Mar 2023 07:58:24 GMT )
Մարտ 24, 2023 11:28 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Լավրովը քննադատել է Աֆղանստանում Արևմուտքի ռազմական հանցագործությունների անտեսումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննադատել է Աֆղանստանում Արևմուտքի ռազմական հանցագործությունները հետաքննելու ձախողումը, նշելով, որ ԱՄՆ-ն ու Արևմուտքը բոյկոտել են Հաագայի միջազգային քրեական դատարանը՝ այդ հետաքննությունից խուսափելու համար:

Լավրովն ասել է. «Դատարանի դատախաղ Ֆաթու Բենսուդան, որն այն ժամանակ զարգացող երկրների ներկայացուցիչն էր, քրեական գործ էր հարուցել Աֆղանստանում ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի իրականացրած ռազմական հանցագործությունները հետաքննելու համար։ Այն ժամանակ Վաշինգտոնն անմիջապես պատժամիջոցներ կիրառեց Բենսուդայի և Միջազգային քրեական դատարանի որոշ այլ աշխատակիցների նկատմամբ, ինչից հետո գործը փակվեց»։

Լավրովն ի նկատի ունի միջազգային քրեական դատարանի կողմից ԱՖղանստանում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զինվորների իրականացրած ոճրագորոծությունների գործը հետաքննելուց հրաժարվելու մասին հայտարարությունը, որն արվեց, չնայած առկա բազմաթիվ ապացուցյներին: 2021 թվականի դեկտեմբերին, դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը հայտարարեց. «Ես այս որոշումը կայացրել եմ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ ծանրության, մասշտաբի և չափի առումով ամենասարսափելի հանցագործությունները չեն կատարել ամերիկացի զինվորականները»:

Նա ավելի վաղ հայտարարել էր որ Աֆղանստանում պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հետաքննության ընթացքում ուշադրություն կենտրոնում թալիբների ու ԻԼԻՊ-ի գործողություններն են: Հաագայի միջազգային դատարանն Աֆղանստանում ռազմական հանցագործությունների վերաբերյալ հետաքննությունը սկսեց 2006 թվականին, իսկ 2017 թվականին դատարանի գլխավոր դատախազ Ֆաթու Բենսուդան դատավորներից խնդրեց իրեն լիազորել՝ լիարժեք հետաքննություն իրականցնելու հարցում, որը կներառեր նաև ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զինվորների գործողությունները:

Սակայն Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Բենսուդայի և դատարանի մի շարք այլ անդամների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների հետևանքով, դատարանը կասեցրեց գործը: Human Rights Watch-ը հայտարարեց, որ դատարանի որոշումը կայացվել է Սպիտակ տան սպառնալիքի պատճառով, և կոչ արեց լիարժեք հետաքննություն անցկացնել Աֆղանստանում ամերիկացի զինվորականների և այլ ուժերի կողմից իրականացված հանցագործությունները բացահայտելու նպատակով։

Իսկ օրերս, ԱՄՆ պահանջին համահունչ, Միջազգային քրեական դատարանը, լիովին քաղաքական քայլով, որոշում է կայացրել՝ Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մեղադրանքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու վերաբերյալ։ Դատարանը հայտարարել է, որ Պուտինը «պատասխանատու է ռազմական հանցագործությունների իրականացման, ներառյալ՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաներին Ռուսաստան ապօրինի տեղափոխելու համար»։ Արձագանքելով այս որոշմանը, Լավրովը հայտարարել է. «Հիմա, երբ Միջազգային քրեական դատարանը նախագահող դատախազը հնազանդ անգլո-սաքսոն է, կարելի է ենթադրել, որ նա կատարում է իր տերերի պատվերը»։

Լավրովն ի նկյատի ունի դատախաղ Քարիմ Խանին: Կիրակի օրը, ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել է, որ բողոք է ներկայացնելու վերոնշյալ որոշման դեմ: Հայտարարության մեջ ասված է, որ Ռուսաստանի նախագահին ձերբակալելու վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշումն անօրինական է, քանի որ Վլադիմիր Պուտինին քրեական պատասխանատվության ենթարկելու պատճառ չկա։ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու ցանկացած փորձ կընդունվի որպես Ռուսատսանին պատերազմի հայտարարում: