ԱՄն-ն խոստովանել է Սիրիայում իր բանակի հակաօդային պաշտպանության անկարողությունը
Մարտ 25, 2023 07:11 Asia/Tehran
Պենտագոն խոստովանել է, որ վերջին երկու օրերին Սիրիայում իր ռազմաբազայի վրա օդային հարձակումների ժամանակ հակաօդային պաշտպանության համակարգերը արդյունավետ չեն աշխատել:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԱՄն պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ասել է. «ԱՄՆ բանակը չգիտի, թե ինչու Սիրիայում տեղակայված ՀՕՊ համակարգերը անհարաժեշտ ձևով չեն արձագանքել հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներին, և այդ կապակցությամբ հետաքննություն է սկսել»։
Նա հավելել է. «Չնայած ամերիկացի զինվորականների լիակատար պատրաստակամությանը, «Ունգեր» հակաօդային համակարգում տեխնիկական խափանում է գրանցվել, որը, ենթադրաբար, պայմանավորված է ոչ պատշաճ պահպանման պայմաններով»:
Պիտակ