Վառելիքի պակաս Ֆրանսիայում
https://parstoday.ir/hy/news/world-i195942-Վառելիքի_պակաս_Ֆրանսիայում
Ֆրանսիայում կենսաթոշակային օրենսդրության բարեփոխումների դեմ բողոքի գործադուլների շարունակումը նավթավերամշակման ոլորտում հանգեցրել է բենզինի պակասի և վառելիքի մատակարարման կայանների աշխատանքի խափանման։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2023 12:47 Asia/Tehran
  • Վառելիքի պակաս Ֆրանսիայում

Ֆրանսիայում կենսաթոշակային օրենսդրության բարեփոխումների դեմ բողոքի գործադուլների շարունակումը նավթավերամշակման ոլորտում հանգեցրել է բենզինի պակասի և վառելիքի մատակարարման կայանների աշխատանքի խափանման։

Ֆրանսիական «Le Figaro» թերթի տվյալներով՝ ուրբաթ օրվանից Ֆրանսիայի բենզալցակայանների 13,5%-ը չի կարողացել բենզին և դիզել մատակարարել՝ ամբողջ Ֆրանսիայի 200 վառելիքի պահեստներում աշխատակիցների գործադուլի շարունակման պատճառով։

Կառավարության կողմից կենսաթոշակային օրենքը բարեփոխելու գործադրման մասին պնդումը, ինչպես նաև այս օրենքի դեմ բողոքի ցույցերը լուրջ մտահոգություններ են առաջացրել Ֆրանսիայում վառելիքի մատակարարման վատթարացման կապակցությամբ, որի պատճառը կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ակցիաների շարունակությունն է, որն արժանացել է ժողովրդի ու աշխատողների և արհմիությունների կոշտ արձագանքին։