Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախագահները քննարկել են տարբեր հարցեր, այդ թվում՝ Սև ծովով հացահատիկի արտահանման համաձայնագիրը։
Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են նաև Ռուսաստանից Թուրքիա շինանյութի ներմուծման շուրջ՝ երկրաշարժից տուժած շրջանների վերականգնման գործընթացն արագացնելու համար։
Նշելով, որ Պուտինը համաձայնել է արտահանել ռուսական ցորենը կարիքավոր երկրներ այն բանից հետո, երբ այն Թուրքիայում վերածվի ալյուրի, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «Ռուսաստանի նախագահի հետ զրույցում պայմանավորվել ենք Թուրքիայի տարածքով ռուսական ցորենն անվճար արտահանել աղքատ, հատկապես՝ աֆրիկյան երկրներ»։