Մեկնաբանություն- Պուտինը հայտարարել է Բելառուսում տակտիկական միջուկային զենքի տեղակայման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i195982-Մեկնաբանություն_Պուտինը_հայտարարել_է_Բելառուսում_տակտիկական_միջուկային_զենքի_տեղակայման_մասին
Արձագանքելով Ուկրաինային Արևմուտքի ցուցաբերած ռազմական աջակցությանը և արևմտյան երկրների ռազմական գործողությունների ակտիվացմանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է որ Մոսկվան իր միջուկային տակտիկական զենքի մի մասը կտեղակայի Բելառուսում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 26, 2023 11:32 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Պուտինը հայտարարել է Բելառուսում տակտիկական միջուկային զենքի տեղակայման մասին

Արձագանքելով Ուկրաինային Արևմուտքի ցուցաբերած ռազմական աջակցությանը և արևմտյան երկրների ռազմական գործողությունների ակտիվացմանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է որ Մոսկվան իր միջուկային տակտիկական զենքի մի մասը կտեղակայի Բելառուսում:

Պուտինը հայտարարել է. «Մենք Բելառուսում կտեղակայենք 10 կործանիչներ, որոնք կարող են կրել մարտավարական միջուկային զենք»։ՌԴ նախագահը նաև նշել է, որ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի տեղակայման Մոսկվայի և Մինսկի համաձայնությունը չի խախտում Նոր ՍՏԱՐՏ պայմանագիրը։

Նշելով, որ այս քայլը չի հակասում չտարածման պայմանագրին, Պուտինը հավելել է, որ ԱՄՆ-ն միջուկային զենք է տեղակայել Եվրոպայում: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց է արծարծում Լեհաստանին սահմանակից այդ երկրում մարտավարական միջուկային զենքի տեղակայման հարցը։Իր մերձավոր դաշանկցի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Մոսկվայի այս քայլն իրականացվում է ի պատասխան Արևմուտքի կողմից Կիևին տրամադրվող ռազմական աջակցության, որը բացի պատերազմը երկարաձգելուց և երկու կողմերին զոհեր ու մեծ վանսներ պատճառելուց, այլ արդյունք չի ունեցել:

Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ն միջուկային զենք է տեղակայել ՆԱՏՕ-ի անդամ մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում և Նիդեռլանդներում, և այդ քայլով ոչ միայն մեծացրել է մայրցամաքում միջուկային պատերազմի, այլ նաև, անկանխպատեսելի դեպքերի ռիսկը:Չնայած Մոսկվայի այն սպառնալիքին, որ Կիևին Արևմուտքի լայնածավալ աջակցությունը մեծացնում է միջուկային պատերազմի հավանականությունը, Դաշնությունը որևէ սադրիչ քայլ չի արել այդ ուղղությամբ:

Վաշինգտոնը նույնպես դա խոստովանել է: Արձագանքելով Բելառուսում տակտիկական միջուկային զենք տեղակայելու Պուտինի որոշամանը, շաբաթ օրը Պենտագոնը հայտարարել է. «Մենք հետևում ենք իրավիճակին: Մենք որևէ պատճառ չունենք մեր միջուկային ռազմավարական դիրքը համապատասխանեցնելու համար և չենք տեսել որևէ նշան, որ Մոսկվան պատրաստվում է միջուկային զենք կիրառել»:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը միջուկային զենքով չի սպառնա ոչ մի երկրի և այն կօգտագործի միայն իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։Հատկանշական է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հատկապխես սկզբում, Արևմուտքը պնդում էր, որ եթե պատերազմը մտնի փակուղի կամ ՆԱՏՕ-ն միջամտի, Մոսկվան կօգտվի իր միջուկային զինանոցից: Այդ կապակցությամբ մտահոգությունն առաջացավ, երբ Պուտինը հրամայեց Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը բերել կատարյալ պատրաստվածության վիճակի: