Պատրուշև. Ռուսաստանը եզակի զենքեր ունի իր թշնամիներին ոչնչացնելու համար
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանն ունի եզակի և առաջադեմ զենքեր՝ ոչնչացնելու իր թշնամիներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին։
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ ամերիկացի քաղաքական գործիչների տեսակետն այն մասին, որ Ռուսաստանը չի կարողանա պատասխանել ԱՄՆ-ի կանխարգելիչ միջուկային հարձակման դեպքում, կարճամտություն է և վտանգավոր:
Անդրադառնալով ուկրաինական պատերազմի պատրվակով Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների ձախողմանը, Նիկոլայ Պատրուշևը հայտարարեց, որ Արևմտյան երկրները մեծ սխալ թույլ տվեցին Ռուսաստանի տնտեսական փլուզման և պատժամիջոցների հետևանքով բողոքի ցույցերի աճի հարցում։
2022 թվականի փետրվարի վերջին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր, Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները կտրուկ ավելացրել են պատժամիջոցներն ու ճնշումը Ռուսաստանի դեմ. Գործողություն, որին արձագանքել է Մոսկվան: