Ֆրանսիայում փողոց մաքրողների գործադուլի շարունակման բացասական հետեւանքները
https://parstoday.ir/hy/news/world-i196088-Ֆրանսիայում_փողոց_մաքրողների_գործադուլի_շարունակման_բացասական_հետեւանքները
Ֆրանսիայում կառավարության կենսաթոշակային բարեփոխումների օրենքի դեմ ի նշան բողոքի, փողոց մաքրողների գործադուլը շարունակվելով, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի փողոցները լցվել են աղբով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2023 14:31 Asia/Tehran

Ֆրանսիայում կառավարության կենսաթոշակային բարեփոխումների օրենքի դեմ ի նշան բողոքի, փողոց մաքրողների գործադուլը շարունակվելով, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի փողոցները լցվել են աղբով։

Reuters-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում կառավարության կենսաթոշակային բարեփոխումների օրենքի դեմ աշխատողների գործադուլներն ու ցույցերը շարունակվելով, աղբի կուտակումներ են առաջացել Փարիզի փողոցներում, որոնք անհարմարություններ և պոտենցիալ առողջական վտանգներ են առաջացրել բնակչության համար։

Փարիզում փողոց մաքրողների գործադուլը հանգեցրել է այս քաղաքում ավելի քան 7 հազար տոննա աղբի կուտակմանը եւ սրել Ֆրանսիայի կառավարության ու Փարիզի քաղաքապետի միջեւ վեճը։

Վերջին ամիսներին Ֆրանսիան բախվել է համազգային բողոքի ցույցերի՝ նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության՝ կենսաթոշակային օրենքը բարեփոխելու պահանջի պատճառով։