Մեկնաբանություն- Ռուսաստանը դատապարտել է Սիրիայում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները
https://parstoday.ir/hy/news/world-i196398-Մեկնաբանություն_Ռուսաստանը_դատապարտել_է_Սիրիայում_ԱՄՆ_ի_սադրիչ_գործողությունները
Սիրայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտր-ծովակալ Օլեգ Գուրինովը հայտարարել է. «Ռուսաստանը Սիրիայի Հասաքա նահանգում գրանցել է ամերիկացիների սադրիչ գործողությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2023 07:55 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ռուսաստանը դատապարտել է Սիրիայում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները

Սիրայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտր-ծովակալ Օլեգ Գուրինովը հայտարարել է. «Ռուսաստանը Սիրիայի Հասաքա նահանգում գրանցել է ամերիկացիների սադրիչ գործողությունները»:

Նա հավելել է, որ ամերիկյան ուժերը երկու անգամ նկատվել են համաձայնեցված տարածքների սահմաններից դուրս և ռուսական կողմն այդ կապակցությամբ իր բողոքը հայտնել է կոալիցիային:
Գորինովը նշել է, որ Ռուսաստանի և ամերիկյան կոալիցիոն ուժերի միջև կնքված համաձայնագրի խախտումը կվտանգի տարածաշրջանում ուժերի միջև հաստատված փխրուն հավասարակաշռությունը և բացասական հետևանքներ կունենա հետագա զարգացումների վրա:
Ութ օր առաջ լրատվամիջոցները հայտնեցինն Սիրիայի Դեյր Զոր նահանգի մի շարք շրջանների ռմբակոծման մասին։ Ավեի ուշ Պենտագոնը հաստատեց Դեյր Զորի վրա իրականացված հարձակումը: Պենտագոնի հայտարարությունից հետո, Կոնգրեսին ուղղված նամակում, Ջո Բայդենը նշել է, որ հարձակումներն իրականացվել են ինքնապաշտպնաւթյան շրջանակներում, սպառնալով, որ անհրաժեշտության դեպքում դրանք կկրկնվեն: 
Անցած տարիներին ամերիկյան բանակը Սիրիայում ներկա է եղել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով, սակայն բացի խաղաղ բնակիչների սպանությունից ու Սիրիայի նավթի թալանից, այլ բան չեն արել: Վերջին տասնամյակում ԱՄՆ-ն սիրիայում իրականացրել է հստակ հաշվարկված ու նպատակային գործողություններ: 
2011 թվականից Բարաք Օբամայի նախագահության օրոք, Բաշար Ասադին տապալելու և Դիմադրության առանցքը թուլացնելու նպատակով, ԱՄՆ-ն աջակցում էր Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին: Իսկ 2014թ Օբամայի վարչակազմը ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու պատրվակով, օդային ու ցամաքային գործողություններ սկսեց Սիրիայում և իր զորուժը տեղակայեց այդ երկրում: Այնուհետև Դոնալդ Թրամփը, ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով, Սիրիայում ԱՄՆ-ի անօրինական ռազմական ներկայությունը պահպանելով, գործնականում գրավեց Սիրիայի տարածքի մի մասը և սկսեց թալանել այդ երկրի նավթը։
Ամերիկյան ուժերը ներկա են Սիրիայի արևելյան շրջաններում, որտեղ գտնվում են այս երկրի նավթի և գազի հանքավայրերը: Ամերիկացիները թալանված նավթը Սիրիայից դուրս են բերում Թուրքիայի հետ սահմանով: Եվ հիմա, անտեսելով միջազգային սկզբունքները, այդ թվում՝ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը, Ջո Բայդենի վարչակարգը ավիահարվածներ է իրականացնում պատերազմից տուժած Սիրիայում:
Բայդենը շարունակում է Սիրիայի և Դիմադրության առանցքի նկատմամբ Թրամփի որդեգրած քաղաքականությունը, ժամանակ առ ժամանակ ավիահարձակումներ իրականացնելով Դիմադրության ուժերի դիրքերի վրա: 
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «ԱՄՆ-ն փորձում է Սիրիան պահել ճգնաժամի մեջ, և վերսկսել ռազմական գործողությունները: Ամերիկացի օկուպանտները սադրիչ գործողություններ են ձեռնարկում Սիրիայում, այդ թվում՝ ստեղծելով հակապետական խմբավորումներ և ուղղակիորեն խրախուսելով անջատողականությունը»։
Մոսկվան կարծում է, որ Վաշինգտոնը ոչ միայն շարունակում է խոչընդոտել սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը, այլ նաև օգտագործում է ահաբեկչական խմբավորումներին որպես գործիք և  նրանց հրահրում պայքարել Սիրիայի օրինական կառավարության դեմ։ Հաշվի առնելով Սիրիայի կառավարության դիրքորոշումը, այդ երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն անօրինական է և հակասում է միջազգային չափանիշներին ու օրենքներին, հատկապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և խախտում է  Սիրիայի  ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։