Վաղը Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարները
https://parstoday.ir/hy/news/world-i196498-Վաղը_Մոսկվայում_կհանդիպեն_Ռուսաստանի_Թուրքիայի_Սիրիայի_և_Իրանի_փոխարտգործնախարարները
Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարները ապրիլի 3-ին կհանդիպեն Մոսկվայում, այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2023 16:08 Asia/Tehran
  • Վաղը Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարները

Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարները ապրիլի 3-ին կհանդիպեն Մոսկվայում, այս մասին հայտնում է kommersant.ru-ն:

Բոլոր պատվիրակություններն արդեն ժամանել են Ռուսաստանի մայրաքաղաք։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ խորհրդակցությունների հիմնական նպատակը կլինի Թուրքիային և Սիրիային մերձեցնելը։

Իր հերթին, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հույս է հայտնել, որ «միջնորդական առաքելությունը կօգնի կարգավորել թուրք-սիրիական հարաբերությունները և կավարտվի ընդհանուր հաջողությամբ»։