Սառեցվել են Թուրքիայի ընդդիմադիր խմբերի և կուսակցությունների ակտիվները
Թուրքիան սառեցրել է ընդդիմադիր խմբավորումների, այդ թվում՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ակտիվները։
TRT ռադիոհեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ֆինանսների նախարարությունը հրապարակել է PKK-ի և կոմունիստական մարքսիստ-լենինիստական կուսակցությունների հետ առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունները և հայտարարել, որ կալանք է դրել այդ անձանց ունեցվածքի և ակտիվների վրա։
Այս ցուցակում կարելի է տեսնել PKK-ին ենթակա կուսակցություններին առնչվող հայտնի մարդկանց անունները։
Թուրքիայի ֆինանսների նախարարությունը սառեցրել է նաև ԻԼԻՊ-ին առնչվող 6 ֆիզիկական և 4 իրավաբանական անձանց ունեցվածքը։
Թուրքիան PKK-ին ներկայացնում է անջատողական և այդ կուսակցության անունը ներառել է ահաբեկչական խմբավորումների ցուցակում։