Իրանն աջակացում է բարեկամ երկրներին՝ ՀՕՊ հզորացման հարցում
ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության միջազգային հարցերով տեղակալը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունն իրեն պարտավորված է համարում օգնել Սիրիայի նման բարեկամ երկրներին հակաօդային պաշտպանության հզորացման և օդային թիրախները խոցելու ոլորտում։
Հայտնելով Իրանի և Սիրիայի միջև հակաօդային պաշտպանության արդիականացման և ամրապնդման ոլորտում համագործակցության մասին, բրիգադի գեներալ Սեյեդ Համզե Քալանդարին ասել է. «Նախկինում Սիրիան անպաշտպան էր Սիոնիստական ռեժիմի ավիահարվածների դեմ, սակայն այսօր, Սիրիայի բանակը խոցում է մեծ թվով հրթիռներ»:
Անդրադառբնալով զենքի և պաշտպանական տեխնիկայի նախագծման և արտադրության ոլորտում Իրանի առաջընթացին, Համզե Քալանդարին ասել է. «Իրանական զենքի կիրառումից հետո երկրները զարմացան, թե ինչպես է հաջողվել տարիներ շարունակ պատժամիոջցների ենթարկված երկրներին հասնել զարգացման այնպիսի մակարդակի, որ իր արտադրած զենքերը համապատասխանեն համաշխարհային վերջին չափանիշներին»: