Մակրոն. Չինաստանի դերն Ուկրաինայում խաղաղության հաստատման հարցում էական է
(last modified Thu, 06 Apr 2023 08:14:55 GMT )
Ապրիլ 06, 2023 11:44 Asia/Tehran
  • Մակրոն. Չինաստանի դերն Ուկրաինայում խաղաղության հաստատման հարցում էական է

Պեկին կատարած եռօրյա այցի ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Չինաստանի դերն Ուկրաինայում խաղաղության հաստատման հարցում էական է:

Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ հանդիպումից առաջ, այդ երկորւմ բնակվող ֆրանսիացիների հետ հանդիպման ժամանակ, Մակրոնը հայտարարել է. «Ֆրանսիան ցանկանում է համագործակցել Չինաստանի հետ Ուկրաինայում խաղաղության և կայունության հաստատման շուրջ ընդհանուր պատասխանատվության հարցում»:

Անդրադառնալով Ուկրաինայում միջուկային զենքի կիրառմանը Պեկինի հակազդեցությանը և ռուս-ուկրաինական պատերազմում խաղաղության հաստատման մասին Պեկինի ներկայացրած խաղաղության ծրագրին, Մակրոնն ասել է. « Չինաստանը Ռուսաստանի հետ իր սերտ կապերով, որոնք վերահաստատվել են վերջին օրերին, կարող է կարևոր դեր խաղալ: Մենք չպետք է առանձնացնենք մեզ Չինաստանից»: