Ֆրանսիայի «դեղին ժիլետները» դեմ են արտահայտվել Ուկրաինային զենք մատակարարելուն
Ապրիլ 07, 2023 17:41 Asia/Tehran
«Դեղին ժիլետներ» ֆրանսիական շարժումը դեմ է Ուկրաինային զենք մատակարարելուն, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է շարժման քաղաքական առանցքի՝ «Քաղաքացիները դեղին ժիլետներով» ասոցիացիայի հիմնադիր Թիերի-Պոլ Վալեն։
«Նրանք («դեղին ժիլետները») դեմ են, քանի որ դա գին ունի: Ֆրանսիական բանակի բյուջեն կավելացվի մինչև 400 միլիարդ եվրո, և դա զգալի աճ է», - պատասխանել է Վալեն այն հարցին, թե ինչ են «դեղին ժիլետները» մտածում արևմտյան երկրների կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին։
Շարժման համակարգողը հիշեցրել է, որ «դեղին ժիլետները» ֆրանսիական բնակչության տնտեսապես շատ անկայուն հատվածն են։
Պիտակ