ԱՄՆ-ն դեմ է Ռուսաստնի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների մեկնարկիհն
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների մեկնարկին։
Նա հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի բանակցությունների հնարավորություն չեն տեսնում:
Բլինկենը մտահոգություն է հայտնել, որ Մոսկվան, իբր, կարող է օգտագործել զինադադարը՝ իր զորքերը վերախմբավորելու և որոշ ժամանակ անց հարձակողական գործողություններ ձեռնարկելու համար:
Sputnik-ի փոխանցմամբ՝ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է խոսել Ուկրաինայի հետ։ Սակայն Կիևն Արևմուտքի դրդմամբ հրաժարվելով բանակցություններից, Մոսկվայի հետ երկխոսության արգելքը վերածեց օրենքի: Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին G20-ի հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանի հետ երկխոսություն կամ համաձայնության կարիք չի լինի։