Ապրիլ 09, 2023 18:21 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ատոմային սուզանավ է տեղափոխել Մերձավոր Արևելք. ԶԼՄ

ԱՄՆ-ն ատոմային սուզանավ է տեղափոխել Մերձավոր Արևելք:

ԱՄՆ ռազմածովային ուժերը ատոմային սուզանավ են տեղափոխել Մերձավոր Արևելքի տարածաշրջան։ Տեղեկությունը հայտնում է «New York Post»-ը։

«Սուզանավը կարող է մինչև 154 «Տոմահավկ» հրթիռ տեղափոխել Մերձավոր Արևելք», - հայտնում է պարբերականը՝ հղում անելով  ամերիկյան հինգերորդ նավատորմի անանուն ներկայացուցչին:

Նշվում է, որ Ջորջիայում տեղակայված ատոմային սուզանավը հատել է Սուեզի ջրանցքը։

armeniasputnik.am

Պիտակ