G7. Պետք է արագացնել էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը
https://parstoday.ir/hy/news/world-i197532-g7._Պետք_է_արագացնել_էներգիայի_վերականգնվող_աղբյուրների_զարգացումը
«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արագացնել էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը և կոչ են արել կրճատել բնական գազի օգտագործումը, քանի որ իրենք ձգտում են արագացնել աստիճանական հրաժարումը վառելիքի հանածո տեսակներից, ասվում է կիրակի ընդունված խմբի հայտարարության մեջ, հաղորդում է Reuters-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2023 13:04 Asia/Tehran
  • G7. Պետք է արագացնել էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արագացնել էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը և կոչ են արել կրճատել բնական գազի օգտագործումը, քանի որ իրենք ձգտում են արագացնել աստիճանական հրաժարումը վառելիքի հանածո տեսակներից, ասվում է կիրակի ընդունված խմբի հայտարարության մեջ, հաղորդում է Reuters-ը։

«Մենք կտրուկ կավելացնենք էլեկտրաէներգիայի արտադրությունը ի հաշիվ  էներգիայի վերականգնվող աղբյուրների»,- ասվում է հայտարարության մեջ, որում անդամ երկրները պարտավորվում են արդեն 2030 թ․ ծովային քամու կայանքների հզորությունը հասցնել 150 գիգավատի, իսկ արևային կայանքներինը՝ ավելի քան 1 տերավատի։

G7 անդամները նաև պայմանավորվել են արագացնել «փուլային հրաժարումը վառելիքի հանածո տեսակների անընդհատ օգտագործումից»։

«Մեծ յոթնյակի» երկրները երկօրյա հանդիպումների նպատակով հավաքվել են ճապոնական հյուսիսային Սապորո քաղաքում՝ կլիմայի, էներգետիկայի և բնապահպանական քաղաքականության հարցերը քննարկելու համար։

Հյուրընկալող երկիրը՝ Ճապոնիան, որի էներգետիկ գրեթե բոլոր պահանջմունքները կախված են ներկրումից, ցանկանում է հեղուկ բնական գազը, որպես անցումային վառելիք, պահպանել առնվազն 10-15 տարի։

news.am