Մակրոնի՝ Չինաստանի միջնորդությամբ ուկրաինական ճգնաժամը լուծելու ծրագիրը կհանգեցնի Եվրամիության պառակտմանը. Bloomberg
Արեւմտյան երկրների կարծիքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Չինաստանի միջնորդությամբ ուկրաինական ճգնաժամը լուծելու ծրագիրը կհանգեցնի Եվրամիության պառակտմանը։ Այս մասին հինգշաբթի գրել է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ Եվրոպան կարծում է, որ Մակրոնի առաջարկած ռազմավարությունը ժամանակավրեպ է և կարող է խաթարել եվրոպական միասնությունը։
Այս ամառ Պեկինի միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպումը կարող է հանգեցնել կողմերի տարածքային պահանջների շփոթության, կարծում են եվրոպացի պաշտոնյաները։ Մասնավորապես, նրանց կարծիքով, «Կիեւի պահանջով, որ Ռուսաստանը հրաժարվի իր հավակնություններից ուկրաինական բոլոր տարածքների նկատմամբ»։
Այս կապակցությամբ, գրում է Bloomberg-ը, Եվրամիության քաղաքական գործիչները թերահավատություն են հայտնում Չինաստանի հնարավոր միջնորդության վերաբերյալ, քանի որ կասկածում են Պեկինի չեզոքությանը՝ «նկատի ունենալով Մոսկվայի հետ նրա անսահման բարեկամությունը»։
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Մակրոնն իր խորհրդական Էմանուել Բոնին հանձնարարել է աշխատել Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Յիի հետ՝ մշակելու ծրագիր, որը կարող է ծառայել որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ապագա բանակցությունների հիմք։