Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
(last modified Fri, 21 Apr 2023 13:31:41 GMT )
Ապրիլ 21, 2023 17:01 Asia/Tehran
  • Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Շարունակելով Ռուսաստանի դեմ Արևմուտքի թշնամական և միջամտողական քաղաքականությունը, Բրիտանիայի արտգործնախարարը հայտնել է Ռուսաստանի հինգ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Բրիտանիայի ԱԳ նախարար  Ջեյմս Քլևերլին  շարունակելով ՌԴ-ի դեմ այդ երկրի թշնամական քաղաքականությունը, ասել է,որ  Բրիտանիան Ռուսաստանի կառավարության  ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզայի գործի և նրա ազատազրկման հետ կապված հինգ ռուս պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ է սահմանել: 

41-ամյա Վլադիմիր Կարա-Մորզան  անցած երկուշաբթի  օրը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության և բանակի մասին ապատեղեկատվություն տարածելու մեղադրանքով:

Անցած շաբաթ Մոսկվայում  Բրիտանիայի դեսպանին կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն,որտեղ նրան հայտնել են, որ վերոնշյալ գործի նկատմամբ Լոնդոնի դիրքորոշումը համարվում է ակնհայտ միջամտություն Ռուսաստանի ներքին գործերին և դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի խախտում։