Ռուսաստան. Արևմուտքի պատժամիջոցները հակառակ արդյունքն են տվել
(last modified Tue, 25 Apr 2023 07:26:38 GMT )
Ապրիլ 25, 2023 10:56 Asia/Tehran
  • Ռուսաստան. Արևմուտքի պատժամիջոցները հակառակ արդյունքն են տվել

Ռուսաստանի ֆինանսների նախարարը հայտարարեց, որ Մոսկվայի դեմ ավելի շատ պատժամիջոցներ կիրառելու Եվրոպայի անհեռատես քաղաքականությունը ազդել է այս միության տնտեսության վրա։

Երեքշաբթի օրը ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլվանովն անարդյունավետ է անվանել այդ երկրի դեմ արևմտյան պատժամիջոցները և ասել, որ Ռուսաստանի տնտեսությունը խաթարելու նպատակով կիրառվող պատժամիջոցները հակառակ ազդեցությունն են ունեցել և վնաս են արևմտյան տնտեսությանը:

Սիլվանովը հավելել է, որ Մոսկվային թիրախավորելու Արևմուտքի տարբերակները սպառվել են պատժամիջոցների մի քանի փուլից հետո, որոնց նպատակն է խեղել Ռուսաստանի տնտեսությունը:

Ռուսաստանցի այս պաշտոնյան մատնանշեց, որ Մոսկվայի դեմ Արևմուտքի բոլոր այս սահմանափակումները բացասական ազդեցություն են ունեցել և հանգեցրել են Արևմտյան երկրներում կենցաղային ծախսերի ավելացմանը, գնաճին և կենսամակարդակի նվազմանը։

Ռուսաստանի ֆինանսների նախարարի խոսքով՝ Մոսկվան անկախ քաղաքականություն է վարում արեւմտյան պատժամիջոցների պայմաններում եւ փորձում է նվազագույնի հասցնել այս երկրի վրա կիրառվող սահմանափակումների ազդեցությունը։

Այնուամենայնիվ, նման սահմանափակումները նվազեցրել են համաշխարհային վստահությունը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ.- ասել է Սիլվանովը։