Առնվազն 19 երկիր ցանկություն է հայտնել անդամակցելու BRICS-ին
https://parstoday.ir/hy/news/world-i198176-Առնվազն_19_երկիր_ցանկություն_է_հայտնել_անդամակցելու_brics_ին
Մոտ 19 երկիր մտադրություն է հայտնել անդամակցելու BRICS խմբին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն):
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Ապրիլ 25, 2023 12:49 Asia/Tehran
  • Առնվազն 19 երկիր ցանկություն է հայտնել անդամակցելու BRICS-ին

Մոտ 19 երկիր մտադրություն է հայտնել անդամակցելու BRICS խմբին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն):

Նրանց հայտերը կքննարկվեն խմբի արտգործնախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) Քեյփթաուն քաղաքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը։

«(Հանդիպմանը) կքննարկվի BRICS-ի ընդլայնումը և այն  ձևերը, որոնք այն կարող է ընդունել: Տասներեք երկրներ արդեն պաշտոնապես դիմել են անդամակցության խնդրանքով, ևս վեցը դա արել է ոչ պաշտոնապես: Ամեն օր մենք նման խնդրանքներ ենք ստանում», - հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում Ասիայի և BRICS-ի հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան, BRICS-ում ՀԱՀ-ի ներկայացուցիչ Անիլ Սուկլալը:

Դիվանագետի խոսքով՝ օրակարգում նաև կլինեն «հրատապ հարցեր», այդ թվում՝ խմբի արձագանքը Սուդանի ճգնաժամին։

Սուկլալը նաև նշել է, որ BRICS-ի բոլոր արտգործնախարարները «հաստատել են իրենց մասնակցությունը» հանդիպմանը:

armenpress.am