Պուտինին ահաբեկելու Ուկրաինայի դավադրությունը
Գերմանական օրաթերթերից մեկը գրել է, որ Ուկրաինան մտադիր է եղել սպանել ՌԴ նախագահին 17 կիլոգրամ պայթուցիկ տեղափոխող մահապարտ անօդաչու թռչող սարքով։
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ՝Գերմանական «Bild» օրաթերթը հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մտադիր էր մահափորձ իրականացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ պայթուցիկներով լցված մահապարտ անօդաչու թռչող սարքով,բայց նախատեսված թիրախից մի քանի մղոն հեռավորության վրա այդ անօդաչու թռչող սարքի կործանման հետ մեկտեղ , Կիևի այս նախագիծը ձախողվեց:
Զեկույցում ասվում է, որ ընթացիկ շաբաթվա կիրակի օրը ուկրաինական ուժերը, արձակել են , UJ-22 անօդաչու թռչող սարքը, որը բեռնված էր 17 կիլոգրամ C4 պլաստիկ պայթուցիկով, և դրա թիրախն էր ՝Մոսկվայի մերձակայքում գտնվող նորակառույց արդյունաբերական ավանը, որտեղ պետք է այցելեր Պուտինը,բայց այն զգետնվել է իր նպատակակետից մի քանի մղոն հեռավորության վրա: