Ուկրաինական պատերազմում Բրիտանիան շարունակում է իր միջամտողական մոտեցումը
https://parstoday.ir/hy/news/world-i198530-Ուկրաինական_պատերազմում_Բրիտանիան_շարունակում_է_իր_միջամտողական_մոտեցումը
Ուկրաինական պատերազմում իր միջամտողական մոտեցումը շարունակելով, Բրիտանիայի կառավարությունը հայտարարեց այդ երկրի համար հրթիռներ գնելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2023 14:08 Asia/Tehran
  • Ուկրաինական պատերազմում  Բրիտանիան շարունակում է իր միջամտողական մոտեցումը

Ուկրաինական պատերազմում իր միջամտողական մոտեցումը շարունակելով, Բրիտանիայի կառավարությունը հայտարարեց այդ երկրի համար հրթիռներ գնելու մասին:

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Բրիտանիան հակառուսական դիրքորոշում որդեգրելով, զենք և զինտեխնիկա ուղարկելով Ուկրաինա և պատերազմի պատրվակով պատժամիջոցներ կիրառելով Ռուսաստանի դեմ, սրում  է լարվածությունն ու հակամարտություններն  Ուկրաինայում: 

Sputnik-ի փոխանցմամբ՝ Բրիտանիայի կառավարությունը հայտարարություն է տարածել, որ ուկրաինական պատերազմի պատրվակով հեռահար հրթիռներ է գնում Կիեւի համար։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Բրիտանիան Կիև է ուղարկել ավելի քան 2 միլիարդ ֆունտ ստեռլինգ զենք։

Բրիտանիան Կիևին արդեն տրամադրել է մի քանի M270 հրթիռներ՝ 90 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ արձակելու համար։

Ռուս պաշտոնյաները և որոշ արևմտյան փորձագետներ և լրատվամիջոցներ ուկրաինական պատերազմը որակել են որպես պրոքսի պատերազմ Արևմուտքի և Ռուսաստանի միջև:

Ռուսաստանը բազմիցս ասել է, որ Ուկրաինա արևմտյան զենք ուղարկելը միայն կերկարաձգի հակամարտությունն այդ երկրում և կունենա անկանխատեսելի հետևանքներ։