Վենեսուելան կոշտ է արձագանքել ԱՄՆ-ի կողմից նավթի գողությանը
https://parstoday.ir/hy/news/world-i198732-Վենեսուելան_կոշտ_է_արձագանքել_ԱՄՆ_ի_կողմից_նավթի_գողությանը
Վենեսուելայի պետական նավթային ընկերություն՝ PDVSA-ն ԱՄՆ-ի կողմից իր դուստր ձեռնարկության (Citgo) վաճառքը որակել է որպես «անօրինական» քայլ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 03, 2023 16:34 Asia/Tehran
  • Վենեսուելան կոշտ է արձագանքել ԱՄՆ-ի կողմից նավթի գողությանը

Վենեսուելայի պետական նավթային ընկերություն՝ PDVSA-ն ԱՄՆ-ի կողմից իր դուստր ձեռնարկության (Citgo) վաճառքը որակել է որպես «անօրինական» քայլ:

Վաշինգտոնում տեղակայված վենեսուելական նավթային ընկերության դուստր ձեռնարկություն «Citgo»-ն  գողանալու և վաճառելու ԱՄՆ-ի որոշմանը  Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կոշտ արձագանքից հետո, այդ երկրի պետական նավթային ընկերությունը (PDVSA) խոստորեն քննադատել  է ԱՄՆ-ի այդ քայլը: 

Երկուշաբթի օրը՝ մայիսի 1-ին, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ որևէ քայլ չի ձեռնարկի Citgo-ի  բաժնեմասի գործարքը  կանխելու համար։

Վենեսուելայի պետական ​​նավթային ընկերությունը հայտարարություն է տարածել,որում նշել է,-«Մենք կտրականապես մերժում ենք Citgo-ի բաժնեմասի խարդախ վաճառքը անօրինական  ճանապարհով,  որը համապատասխանում է ԱՄՆ կառավարության շահերին»:

Վենեսուելայի նավթային ընկերությունը նաև դատապարտել է այս արդյունաբերության նկատմամբ շարունակական ագրեսիվ քաղաքականությունը՝ միակողմանի հարկադրական միջոցների կիրառման միջոցով, որոնք հանգեցնում են  արտերկրում PDVSA-ի և նրա դուստր ձեռնարկությունների ակտիվների  կորստին։