Ավստրիացիները դեմ են ՆԱՏՕ-ին անդամակցությանը
(last modified Thu, 04 May 2023 02:58:36 GMT )
Մայիս 04, 2023 06:28 Asia/Tehran
  • Ավստրիացիները դեմ են ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Վերջին հարցման արդյունքների համաձայն՝ Ավստրիայի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է ՆԱՏՕ-ին իրենց երկրի անդամակցությանը։

Եվրոպական քաղաքականության ավստրիական ասոցիացիայի (ÖGfE) անցկացրած հարցման համաձայն՝ ավստրիացիների ճնշող մեծամասնությունը կողմ է ԵՄ-ում անվտանգության և պաշտպանության ավելի խստացված քաղաքականությանը, սակայն դեմ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը:
Ըստ այդ հարցման՝ եթե ՆԱՏՕ-ին անդամակցության հանրաքվեն կանանար հիմա, տասը հարցվածներից վեցը դեմ կլինեին դրան, իսկ տասից երկուսը կհամաձայնեին: Ըստ այդմ՝ 68 տոկոսը կողմ է, որ Ավստրիան մնա Եվրամիությունում։
Այս հարցման համաձայն՝ ներկայումս ավստրիացիների 25%-ը կողմ է Եվրամիությունից դուրս գալուն։