Կանադայի Ալբերտա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել
(last modified Sun, 07 May 2023 07:32:24 GMT )
Մայիս 07, 2023 11:02 Asia/Tehran
  • Կանադայի Ալբերտա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել

Կանադայի Ալբերտա նահանգում հրդեհային իրավիճակի վատթարացման պատճառով այս նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել։

Ըստ Reuters-ի, Կանադայի Ալբերտա նահանգի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել այն բանից հետո, երբ աննախադեպ անտառային հրդեհները հազարավոր մարդկանց ստիպել են լքել իրենց տները։

Կանադայի պաշտոնյաները կիրակի առավոտվյան հայտարարել են Ալբերտա նահանգում 110 հրդեհի բռնկման մասին, և ավելի քան 24,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները հրդեհների պատճառով։