Թուրքիան մեր դաշնակիցն է, իսկ Հայաստանը՝ մեր արժեքավոր գործընկերը. Սթոլթենբերգ
https://parstoday.ir/hy/news/world-i19975-Թուրքիան_մեր_դաշնակիցն_է_իսկ_Հայաստանը_մեր_արժեքավոր_գործընկերը._Սթոլթենբերգ
Թուրքիան մեր դաշնակիցն է, իսկ Հայաստանը մեր արժեքավոր գործընկերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2016 05:27 Asia/Tehran
  • Թուրքիան մեր դաշնակիցն է, իսկ Հայաստանը՝ մեր արժեքավոր գործընկերը. Սթոլթենբերգ

Թուրքիան մեր դաշնակիցն է, իսկ Հայաստանը մեր արժեքավոր գործընկերը:

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ընդունված բանաձեւին:

Նա նկատել է, որ այս քվեարկությունը ՆԱՏՕ-ի ներգրավվածության շրջանակում չէ:

«Ես հույս ունեմ, որ մենք կտեսնենք Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացում, որքան հնարավոր է շուտ»,-ընդգծել է Սթոլթենբերգը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է հակամարտությունների կանխարգելմանը եւ լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի կարեւորությունը: