Թուրքիան մեր դաշնակիցն է, իսկ Հայաստանը՝ մեր արժեքավոր գործընկերը. Սթոլթենբերգ
Հունիս 03, 2016 05:27 Asia/Tehran
Թուրքիան մեր դաշնակիցն է, իսկ Հայաստանը մեր արժեքավոր գործընկերը:
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ընդունված բանաձեւին:
Նա նկատել է, որ այս քվեարկությունը ՆԱՏՕ-ի ներգրավվածության շրջանակում չէ:
«Ես հույս ունեմ, որ մենք կտեսնենք Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացում, որքան հնարավոր է շուտ»,-ընդգծել է Սթոլթենբերգը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է հակամարտությունների կանխարգելմանը եւ լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի կարեւորությունը:
Պիտակ