Հարավաֆրիկյան Հանրապետությունում բացվում է BRICS-ի երկրների արտգործնախարարների նիստը
https://parstoday.ir/hy/news/world-i200594-Հարավաֆրիկյան_Հանրապետությունում_բացվում_է_brics_ի_երկրների_արտգործնախարարների_նիստը
Քեյփթաունի «Տասներկու Առաքյալներ» հյուրանոցային համալիրում այսօր կմեկնարկի BRICS-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) արտաքին գործերի նախարարների նիստը: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2023 08:15 Asia/Tehran
  • Հարավաֆրիկյան Հանրապետությունում բացվում է BRICS-ի երկրների արտգործնախարարների նիստը

Քեյփթաունի «Տասներկու Առաքյալներ» հյուրանոցային համալիրում այսօր կմեկնարկի BRICS-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) արտաքին գործերի նախարարների նիստը: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունն:

Նախարարական նիստում նախագահում է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) արտգործնախարար Նալեդի Պանդորը։ Հանդիպումը հիմքեր կնախապատրաստի BRICS-ի գագաթնաժողովի համար, որը կկայանա օգոստոսի վերջին Յոհանեսբուրգում։

Հունիսի 2-ին տեղի կունենա «BRICS-ի բարեկամների» հանդիպումը։ Դրան կմասնակցեն BRICS-ի երկրների և Գլոբալ հարավի ևս 15 պետությունների արտգործնախարարները։ Դրանց թվում կան միավորմանն անդամակցելու ձգտող երկրների ներկայացուցիչներ։

Ի թիվս այլ հարցերի, BRICS-ի երկրների արտգործնախարարաները ծրագրում են քննարկել նաև միջազգային հարաբերությունները, միավորման ընդլայնման, աֆրիկյան օրակարգի, միասնական արժույթի հարցերը:

armenpress.am