Հունգարիան հայտարարել է, որ աշխարհը մոտ է Երրորդ համաշխարհային պատերազմին
https://parstoday.ir/hy/news/world-i201008-Հունգարիան_հայտարարել_է_որ_աշխարհը_մոտ_է_Երրորդ_համաշխարհային_պատերազմին
Հունգարիան հայտարարել է, որ աշխարհը մոտ է Երրորդ համաշխարհային պատերազմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2023 14:09 Asia/Tehran
  • Հունգարիան հայտարարել է, որ աշխարհը մոտ է Երրորդ համաշխարհային պատերազմին

Հունգարիան հայտարարել է, որ աշխարհը մոտ է Երրորդ համաշխարհային պատերազմին:

Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն կարծում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո (1939-1945 թթ.) համաշխարհային անվտանգությունը երբեք այսքան վտանգված չի եղել, ինչպես հիմա: Այս մասին դիվանագետն ասել է Սաուդյան Արաբիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի հանդիպման ժամանակ։

«Դեռ երբեք երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման նման վտանգ չի եղել , երբեք չի եղել միջուկային պոտենցիալների մասին նման բացահայտ հիշատակում, եւ երբեք չի եղել այնպիսի ահաբեկչական վտանգ, ինչպես հիմա», - Facebook-ի էջում հրապարակված է Սիյարտոյի խոսքը:

Որպես նման սպառնալիքներ նախարարը նշել է Ուկրաինայում հակամարտությունը, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Աֆղանստանում իրավիճակը ապակայունացնելու ԻՊ-ի փորձերը։

news.am