Ուկրաինայի վարչապետը չի բացառել որ գազ կգնեն Ռուսաստանից. ԶԼՄ-ներ
Հունիս 04, 2016 08:49 Asia/Tehran
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը չի բացառել, որ Ուկրաինան կարող է գազ գնել Ռուսաստանից:
Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի կառավարությունը «քաղաքական որոշում» կընդունի, եթե «Գազպրոմը» ճիշտ որոշում կայացնի:
Ընդ որում՝ նա նաև հայտարարել է, որ Համաշխարհային բանկը մոտակա ժամանակներում Ուկրաինային կտրամադրի $500 միլիոն` գազ գնելու համար:
Սակայն Ուկրաինայի վարչապետը նշել է, որ Ուկրաինան, այնուամենայնիվ, հույս ունի բավարարվել առանց ռուսական գազի:
Պիտակ