ԱՄՆ պետքարտուղարը Չինաստանում է, հանդիպել է արտգործնախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i201554-ԱՄՆ_պետքարտուղարը_Չինաստանում_է_հանդիպել_է_արտգործնախարարի_հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Չինաստան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2023 15:18 Asia/Tehran
  • ԱՄՆ պետքարտուղարը Չինաստանում է, հանդիպել է արտգործնախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Չինաստան։

Նա առաջին ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն է, որն այցելել է Չինաստան վերջին հինգ տարվա ընթացքում՝ «երկկողմ սառը հարաբերությունների, աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև քննարկումների», խնդիրների հնարավոր լուծման մշուշոտ հեռանկարների ֆոնին, գրում է Reuters-ը։

Պետքարտուղարության ղեկավարի առաջին հանդիպումը Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգի հետ է։ Դրանք անցկացվում են Պեկինի Դիաոյութայի պետական նստավայրում։

Բացի այդ, նախատեսված են բանակցություններ չինացի այլ պաշտոնյաների հետ ևս։

Բլինկենի այցը Պեկին նախատեսված էր փետրվարին, սակայն հետաձգվել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն իր օդային տարածքում խոցել էր չինական օդապարիկը։ Այնուհետ Վաշինգտոնը հայտարարել էր, որ զբաղվում է հետախուզությամբ։ Պեկինն ընդունել էր, որ խոցված օդապարիկը չինական էր, պատճառաբանելով, թե այն քաղաքացիական էր և շեղվել էր ուղուց։ Օդապարիկը խոցելուց հետո, մասնավորապես, Պեկինը հայտարարել էր, թե «ամերիկյան կողմի գործողությունները լրջորեն ազդել և վնասել են Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները կայունացնելու ջանքերը»։

tert.am