Բայդենի իմփիչմենտը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգում է
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը օրակարգ է մտցրել նախագահի իմփիչմենթի առաջարկը՝ իշխանության չարաշահման և Մեքսիկայի հետ սահմանին քաոս ստեղծելու համար։
Չորեքշաբթի օրը ամերիկյան Axios լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դեմ իմփիչմենթի միջնորդությանը և Կալիֆորնիայի դեմոկրատ ներկայացուցիչ Ադամ Շիֆի դատապարտմանը։
Նշվում է, որ այս գործողություններն առաջարկել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հանրապետական կուսակցության «Ազատության ասոցիացիա» խմբակցությունը։
Երեկ (երեքշաբթի) Կոլորադո նահանգի հանրապետական ներկայացուցիչ Լորեն Բոբերտը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին իմփիչմենթի ենթարկելու ծրագրի նախապատրաստման մասին՝ հարավային սահմանների անվտանգությունը չապահովելու պատճառով։
Հանրապետականների ներկայացուցիչն ընդգծել է, որ պաշտպանում է Բայդենին իմփիչմենթի ենթարկելու ցանկացած հոդված և կոչ է արել հանրապետականներին օգտագործել իրենց մեծամասնությունը Բայդենի վարչակազմի դեմ անհապաղ միջոցներ ձեռնարկելու համար։
Իմպիչմենթի ծրագրում Բայդենը մեղադրվում է իշխանությունը չարաշահելու և ԱՄՆ-Մեքսիկա սահմանի հետ կապված պարտականությունները անտեսելու մեջ։