Հունիս 24, 2023 10:40 Asia/Tehran
  • Ռուսական կործանիչները Սիրիայի հյուսիսում հարձակում են իրականացրել ահաբեկչական խմբավորումների դիրքերի վրա

Լրատվական աղբյուրները հայտնում են, որ ռուսական կործանիչները Սիրիայի հյուսիսում հարձակում են իրականացրել ահաբեկչական խմբավորումների դիրքերի վրա:

«Թահրիր ալ-Շամ» (Ալ-Նուսրա ճակատ) ահաբեկչական խմբավորումը, որը մշտապես պարտություն է կրել սիրիական բանակից և Դիմադրության ուժերից, երկրի տարբեր շրջաններում, Թուրքիայի աջակցությամբ, շարունակում է ահաբեկչական գործողություններ իրականացնել:

Sputnik-ը հայտնում է, որ ռուսական կործանիչները Լաթաքիայի հյուսիսային արվարձաններում և Իդլիբի հարավ-արևմուտքում ռմբակոծել են «Ջաբհաթ ալ-Նուսրա», «Հեզբ-է-Թորքեստանի» և «Ալ-Թուրքմանիե ալ-Սահիլիյա Ալ-Ալ-Թուրքմանիե ալ-Սահիլիյա» խմբավորումների դիրքերն ու զինամթերքի պահեստները:

Բարձրաստիճան դաշտային աղբյուրն այս կապակցությամբ ասել է. «Հարձակումների ժամանակ նախ հստակ որոշվել են թիրախները, և ռուսական բանակի հետախուզական ինքնաթիռները հայտնաբերել են այն վայրերը, որտեղից օդ են բարձրացել ահաբեկչական խմբերի անօդաչու թռչող սարքերը»։

Պիտակ