«Վագներ»-ի մարտիկներին Ռոստովում ճանապարհում են ծափողջույններով
https://parstoday.ir/hy/news/world-i201904-Վագներ_ի_մարտիկներին_Ռոստովում_ճանապարհում_են_ծափողջույններով
«Վագներ» ՄՌԿ-ի մարտիկները, որոնք հունիսի 23-ին Եվգենի Պրիգոժինի հրամանով գրավել էին Դոնի Ռոստովի կենտրոնը, սկսել են հեռանալ քաղաքից, հայտնում է 161.ru-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2023 05:28 Asia/Tehran
  • «Վագներ»-ի մարտիկներին Ռոստովում ճանապարհում են ծափողջույններով

«Վագներ» ՄՌԿ-ի մարտիկները, որոնք հունիսի 23-ին Եվգենի Պրիգոժինի հրամանով գրավել էին Դոնի Ռոստովի կենտրոնը, սկսել են հեռանալ քաղաքից, հայտնում է 161.ru-ն։

Դա տեղի է ունեցել նրանից հետո, երբ Պրիգոժինը հայտարարեց, որ ավարտում է «արդարության երթը» դեպի Մոսկվա։

ՌԻԱ Նովոստին հրապարակել է կադրեր Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբից, որում «Վագներ»-ի մարտիկները տանկեր են գործարկում և բեռնում զինամթերք։ 

Ինչպես հայտնել է վարձկաններից մեկը, «Վագներ» ՄՌԿ-ն  նախատեսում է վերադառնալ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դաշտային ճամբար:

Ինչպես երեւում է սոցցանցերի տեսանյութից, տեղի բնակիչները լուսանկարվում են մարտիկների հետ ու ծափահարում նրանց։