Պուտին. Ռուսաստանի բոլոր նպատակները կիրականանան Ուկրաինայում
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, -«Վստահ եմ,որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները կիրականանան»:
Ավելի քան մեկ տարի է անցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմից: Այս պատերազմը սկսվեց ՆԱՏՕ-ի կողմից Մոսկվայի անվտանգության մտահոգությունների անտեսման պատճառով և Կիևին զինաթափելու նպատակով։
Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր «Վագներ» աշխարհազորային խմբավորման ուժերի և ռուսական բանակի միջև լարվածությունից մեկ օր անց ասել է,որ առավելագույն առաջնահերթությունը տալիս է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը։
Պուտինը ռուս-ուկրաինական պատերազմի մասին, որը Մոսկվայի իշխանությունները համարում են «հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայում», ասել է,-«Ռուսաստանը վստահ է,որ այս գործողության ընթացքում կհանսի իր բոլոր նպատակներին»:
Վլադիմիր Պուտինը խոսել է նաև ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր շարունակական շփումների մասին: Հարց, որը բարձրացվել է «Վագներ» աշխարհազորային խմբավորման և ռուսական բանակի միջև ծագած լարվածության ավարտից ավելի քիչ քան մեկ օր անց:
Կիրակի օրն իր ելույթում Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ մշտական կապի մեջ լինելու կապակցությամբ Պուտինի շեշտադրումն արվել է մի իրավիճակում, երբ Վագների հրամանատար Եվգենի Պրիգոժինը բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի պաշտպանության նախարարության և այս երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի դեմ: