«Վագներ» ՄՌԸ-ն ծանր ռազմական տեխնիկան կհանձնի ՌԴ ՊՆ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i202046-Վագներ_ՄՌԸ_ն_ծանր_ռազմական_տեխնիկան_կհանձնի_ՌԴ_ՊՆ_ին
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ծանր ռազմական տեխնիկան կհանձնի ՌԴ պաշտպանության նախարարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հակիրճ հայտարարություն է տարածել ՌԴ ռազմական գերատեսչությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2023 11:51 Asia/Tehran
  • «Վագներ» ՄՌԸ-ն ծանր ռազմական տեխնիկան կհանձնի ՌԴ ՊՆ-ին

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ծանր ռազմական տեխնիկան կհանձնի ՌԴ պաշտպանության նախարարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հակիրճ հայտարարություն է տարածել ՌԴ ռազմական գերատեսչությունը:

«Նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում Վագներ» ՄՌԸ-ի կողմից ծանր ռազմական տեխնիկան Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գործող ստորաբաժանումներին փոխանցելու համար», - գրված է հայտարարությունում:

Հունիսի 26-ի տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վագներ» ՄՌԸ-ի զինվորներին ընտրության առաջ էր կանգնեցրել՝ շարունակել ծառայել Ռուսաստանին՝ պայմանագիր կնքելով Պաշտպանության նախարարության կամ այլ ուժային մարմինների հետ, վերադառնալ իրենց հարազատների մոտ կամ մեկնել Բելառուս:

Վլադիմիր Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման գործում իր ներդրման համար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ խռովության մասնակիցները հետապնդման չեն ենթարկվի, քրեական գործը կարճվել է:

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մեղադրել էր ռուս զինվորականներին «Վագներ»-ի դիրքերը գնդակոծելու մեջ և «արդարության երթ» հայտարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության դեմ՝ մտնելով Դոնի Ռոստով, այնուհետև շարժվելով դեպի Մոսկվա։ Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ Պրիգոժինը դադարեցրել էր առաջխաղացումը:

armenpress.am