Պուտին. Ռուսաստանում Ղուրանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը համարվում է հանցագործություն
https://parstoday.ir/hy/news/world-i202162-Պուտին._Ռուսաստանում_Ղուրանի_նկատմամբ_անհարգալից_վերաբերմունքը_համարվում_է_հանցագործություն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Մենք հարգում ենք Ղուրանը և մուսուլմանների կրոնական զգացմունքները: Ռուսաստանում Ղուրանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը համարվում է հանցագործություն»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2023 06:46 Asia/Tehran

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Մենք հարգում ենք Ղուրանը և մուսուլմանների կրոնական զգացմունքները: Ռուսաստանում Ղուրանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը համարվում է հանցագործություն»։

Երեքշաբթի օրը Դաղստանի Հանրապետության Դարբանդ քաղաքի Ժումա մզկիթ կատարած այցի ժամանակ, Պուտինը, հավելել է. «Ինչպես Սահմանադրության, այնպես էլ ՌԴ  Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի համաձայն՝ կրոնների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը և տարաձայնություն ստեղծելը հանցագործություն է, և մենք միշտ հարգել ենք օրենքը»:
Այցի ընթացքում Պուտինին տվել են Ղուրան, որը վերցնելուց հետո, նա ասել է. «Ռուսաստանը մեծ հարգանք է տածում Ղուրանի և մուսուլմանների կրոնական զգացմունքների նկատմամբ, և այս սուրբ գրքի հանդեպ անհարգալից վերաբերմունքը մեր երկրում հգամարվում է հանցագործություն: Սակայն բոլոր երկրներում այդպես չէ»: 
Շվեդիայում տեղի ունեցած ակցիան, որի ժամանակ հակաիսլամիստներն այրել են Ղուրանի օրինակը, զայրացրել է  աշխարհի մուսուլմաններին: