Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 77 մարդ
Հունիս 29, 2023 06:51 Asia/Tehran
Figaro թերթը, վկայակոչելով Փարիզի ոստիկանությանը, հայտնել է, որ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանում վերջին երկու օրերին տեղի ունեցած ցույցերի ու անկարգությունների ժամանակ առնվազն 77 մարդ է ձերբակալվել։
Ֆրանսիայի տարբեր շրջաններում արդեն երկու օր շարունակվում են բողոքի ցույցերն անկարգությունները: Ոստիկանությունը մեծ թվով ուժայինների է տեղակայել այդ տարածքներում՝ իրավիճակլը վերահսկելու նպատակով:
Բողոքի ալիքը բարձրացել է ոստիկանի կողմից 17-ամյա դեռահասի սպանությունից հետո։ Երեքշաբթի երեկոյան Փարիզի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու ոստիկանի այս քայլի դեմ:
Չնայած ձերբակալություններին, ցույցերը շարունակվել են նաև չորեքշաբթի: