Պուտինը միջազգային մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i202280-Պուտինը_միջազգային_մի_քանի_հեռախոսազրույցներ_է_ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսազրույց է ունեցել Աբխազիայի և Պաղեստինի նախագահների հետ, տեղեկանում ենք Կրեմլի մամուլի հաղորդագրությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2023 12:56 Asia/Tehran
  • Պուտինը միջազգային մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսազրույց է ունեցել Աբխազիայի և Պաղեստինի նախագահների հետ, տեղեկանում ենք Կրեմլի մամուլի հաղորդագրությունից։

Ի թիվս այլ հարցերի՝ հեռախոսազրույցներում քննարկվել են Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած խռովությունները։

Աբխազիայի նախագահը ռուս գործընկերոջ հետ զրույցում աջակցել է ապստամբության փորձերի դեմ Ռուսաստանի ղեկավարության ձեռնարկած գործողություններին։ Պաղեստինի առաջնորդը նույնպես լիովին աջակցել է հունիսի 24-ի խռովությունները կասեցնելու ռուսական իշխանությունների ջանքերին:

Կողմերը պայմանավորվել են երկկողմ հարաբերությունների առաջանցիկ զարգացման մասին:

24news.am