Պուտինը միջազգային մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել
Հուլիս 01, 2023 12:56 Asia/Tehran
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսազրույց է ունեցել Աբխազիայի և Պաղեստինի նախագահների հետ, տեղեկանում ենք Կրեմլի մամուլի հաղորդագրությունից։
Ի թիվս այլ հարցերի՝ հեռախոսազրույցներում քննարկվել են Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած խռովությունները։
Աբխազիայի նախագահը ռուս գործընկերոջ հետ զրույցում աջակցել է ապստամբության փորձերի դեմ Ռուսաստանի ղեկավարության ձեռնարկած գործողություններին։ Պաղեստինի առաջնորդը նույնպես լիովին աջակցել է հունիսի 24-ի խռովությունները կասեցնելու ռուսական իշխանությունների ջանքերին:
Կողմերը պայմանավորվել են երկկողմ հարաբերությունների առաջանցիկ զարգացման մասին:
24news.am
Պիտակ