Ալբանիայի վարչապետը նախազգուշացրել է Մոնաֆեղին խմբավորմանը
https://parstoday.ir/hy/news/world-i202296-Ալբանիայի_վարչապետը_նախազգուշացրել_է_Մոնաֆեղին_խմբավորմանը
Ալբանիայի վարչապետն գերմանական թերթին տված հարցազրույցում հայտարարել է,որ Մոնաֆեղին խմբավորումը չի կարող այս երկիրն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2023 14:21 Asia/Tehran
  • Ալբանիայի վարչապետը նախազգուշացրել է Մոնաֆեղին խմբավորմանը

Ալբանիայի վարչապետն գերմանական թերթին տված հարցազրույցում հայտարարել է,որ Մոնաֆեղին խմբավորումը չի կարող այս երկիրն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար։

Գերմանական Spiegel թերթին տված հարցազրույցում Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ասել է. «Ալբանիան  Իրանի հետ կռիվ չունի , և Մոնաֆեղին  խմբավորումը չի  կարող Ալբանիան օգտագործել Իրանի կառավարության դեմ պատերազմի համար»։

Ինչպես հաղորդում է Albanian Daily News-ն, անդրադառնալով 2016 թվականին ԱՄՆ ժամանակի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հետ Ալբանիայում Մոնաֆեղին  խմբավորման տեղակայման  մասին համաձայնագրին, նա ասել է. «Մոնաֆեղին խմբավորումը  մի քանի տարի է, ինչ մեր երկրում է։ Մենք չենք ուզում, որ որևէ մեկը չարաշահի մեր հյուրընկալությունը: Բայց մեր հյուրերը բազմիցս խախտել են այս պայմանավորվածությունը»։

Ալբանիայի ոստիկանական ուժերը օրերս այս երկրի կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կազմակերպության հրամանով և դատարանի որոշմամբ՝ հարձակվել են Մանզայում գտնվող «Աշրաֆ 3» և «Աշրաֆ 4» ճամբարների վրա, որտեղ տեղակայված են  Մոնաֆեղին խմբավորման անդամները:

Ալբանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է.-«Այս  հետաքննությունները կատարվել  են այլ երկրների դեմ կիբերհարձակումներ կազմակերպվելու կասկածանքով»։

Նաեւ ահաբեկչական խմբավորման ճամբարի վրա հարձակումից հետո Ալբանիայի իշխանությունները քրեական պատասխանատվության են ենթարկել Դուրեսում ահաբեկչական խմբավորման վեց անդամների։