Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Բաքու
https://parstoday.ir/hy/news/world-i202472-Իրանի_ԱԳ_նախարարը_ժամանել_է_Բաքու
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Չմիավորման շարժման ԱԳ նախարարների հանդիպմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2023 06:42 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Բաքու

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Չմիավորման շարժման ԱԳ նախարարների հանդիպմանը:

Չմիավորման շարժման հանդիպումները կկայանան Բաքվում՝ հուլիսի 5-ին և 6-ին, ԱԳ նախարարների և անդամ պետությունների ղեկավարների ներկայացուցիչների ներկայությամբ՝ «Չմիավորման շարժում, միասնական և ամուր՝ նոր մարտահրավերների դեմ» խորագրով։  
Ծրագրի համաձայն՝ գագաթնաժողովում ելույթ կունենա Իրանի արտաքին գործերի նախարարը, որը գագաթնաժողովի շրջանակում կմասնակցի նաև Պաղեստինի կոմիտեի նիստերին: 
Շուրջ 120 երկիր անդամակցում է Չմիավորման շարժմանը և գագաթնաժողովը համարվում է ամենամեծ համաշխարհային ֆորումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո:
Այս հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել   տարածաշրջանային և միջազգային հարցեր։