ԱՄՆ-ի անկախության օրը Ֆիլադելֆիայում այրել են այդ երկրի դրոշը
Հուլիս 05, 2023 12:19 Asia/Tehran
Երեկ՝ հուլիսի 4-ին, ԱՄՆ-ի անկախության օրը, այդ երկրի «Հեղափոխական կոմունիստական» կուսակցության մի խումբ անդամներ Ֆիլադելֆիայի «Անկախության» դահլիճի դիմաց կազմակերպած հանրահավաքի ժամանակ, ազգային դրոշը պատռելուց հետո, հրկիզել են այն։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, այս կուսակցությունը հիմնադրվել է Չիկագոյում 1975 թվականին, և նրա նպատակն է տապալել կապիտալիստական իշխանությունը և հաստատել սոցիալիստական իշխանություն:
Այս քաղաքական կուսակցությունն իր թիթերյան միկրոբլոգում դատապարտել է Իսրայելի հարձակումը Ջենինի փախստականների ճամբարի վրա և պահանջել դադարեցնել «ամերիկյան իմպերիալիզմի» աջակցությունը Սիոնիստական ռեժիմին։