ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Բաքվում են, այցելել են ադրբեջանական զորամաս
Բաքու է ժամանել Բրունսումում տեղակայված ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեֆան Ֆիքսի գլխավորած պատվիրակությունը։
Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական բանակի զորամասերից մեկը, ապա նրանց ընդունել է Ազգային պաշտպանության համալսարանի ռեկտոր, գեներալ-լեյտենանտ Հեյդար Փիրիևը։
Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականը հույս է հայտնել, որ «Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև արդյունավետ համագործակցությունը կշարունակվի»։ «Գեներալ-մայոր Ֆիքսն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Նշվել է, որ ադրբեջանական բանակում իրականացված բարեփոխումներն իրենց արդյունքն են տվել»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։
azatutyun.am