ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Բաքվում են, այցելել են ադրբեջանական զորամաս
https://parstoday.ir/hy/news/world-i202516-ՆԱՏՕ_ի_ներկայացուցիչները_Բաքվում_են_այցելել_են_ադրբեջանական_զորամաս
Բաքու է ժամանել Բրունսումում տեղակայված ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեֆան Ֆիքսի գլխավորած պատվիրակությունը։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հուլիս 06, 2023 07:31 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Բաքվում են, այցելել են ադրբեջանական զորամաս

Բաքու է ժամանել Բրունսումում տեղակայված ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեֆան Ֆիքսի գլխավորած պատվիրակությունը։

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական բանակի զորամասերից մեկը, ապա նրանց ընդունել է Ազգային պաշտպանության համալսարանի ռեկտոր, գեներալ-լեյտենանտ Հեյդար Փիրիևը։

Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականը հույս է հայտնել, որ «Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև արդյունավետ համագործակցությունը կշարունակվի»։ «Գեներալ-մայոր Ֆիքսն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Նշվել է, որ ադրբեջանական բանակում իրականացված բարեփոխումներն իրենց արդյունքն են տվել»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

azatutyun.am