Նախապատրաստվում է ՌԴ-ի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում
https://parstoday.ir/hy/news/world-i20260-Նախապատրաստվում_է_ՌԴ_ի_Իրանի_եւ_Ադրբեջանի_նախագահների_հանդիպում
Կրեմլը հաստատել է երկրորդ կիսամյակի սկզբում Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռուհանիի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Բաքվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2016 04:59 Asia/Tehran
  • Նախապատրաստվում է ՌԴ-ի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում

Կրեմլը հաստատել է երկրորդ կիսամյակի սկզբում Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռուհանիի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Բաքվում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո, նման հանդիպման պատրաստություն տարվում է, եւ այն բանից հետո, երբ վերջնականապես կհամաձայնեցվեն եւ կհաստատվեն անցկացման ժամկետները, մենք հիրավի կհայտնենք», -ասել է Պեսկովը: