Ուկրաինային ամերիկյան ակսետային ռումբերի տրամադրման դեմ միջազգային բողոքը շարունակվում է
Չնայած համաշխարհային հակազդեցությանն ԱՄՆ-ն կասետային ռումբեր է ուղարկում Ուկարրինա:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ն որոշել է կասետային զենք ուղարկել Ուկրաինա: Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը այդ կապակյցությամբ հայտարարել է, որ Վիեննան դեմ է այդ զենքերը Կիև ուղարկելուն՝ քանի որ դրանք երկարատև սառնալիք են ներկայացնում խաղաղ բնակչության համար:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նույնպես հայտարարել է, որ Բեռլինն Ուկրաինային կասետային զինամթերք չի մատակարարի։
Human Rights Watch-ը հայտարարել է. «Այդ զենքի փոխանցումն Ուկրաինա անխուսափելիորեն երկարաժամկետ տառապանք կբերի խաղաղ բնակչությանը»։
Amnesty International-ը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը պետք է գիտակցի, որ կասետային ռումբերի համատարած օգտագործումը կհանգեցնի զոհերի թվի աճին:
(ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ուրբաթ օրը հայտարարեց. «ՆԱՏՕ-ն դիրքորոշում չունի Ուկրաինա կասետային ռումբեր ուղարկելու վերաբերյալ, քանի որ որոշ անդամներ ստորագրել են պայմանագիր, որն արգելում է այդ տեսակի ռումբի օգտագործումը, իսկ մյուսները՝ ոչ, և որոշումը կայացնողները կառավարություններն են»:
Արձագանքելով ԱՄն-ի որոշմանը, ՄԱԿ-ի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը հայտարարել է, որ գլխավոր քարտուղարը դեմ է մարտի դաշտում կասետային ռումբերի կիրառմանը։
ԿՀՎ նախկին պաշտոնյա Ֆիլ Ջիրալդին նշել է, որ կասետային ռումբերի օգտագործումը հավասարազոր է պատերազմական հանցագործությանը, հավելելով. «Կլաստերային ռումբերը, որոնք Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է ուղարկել Ուկրաինա, չեն օգնի հաղթել պատերազմում: Դրանք պարզապես կսպանեն խաղաղ բնակիչներին»։
ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը զգուշացրել է, որ Վաշինգտոնը մարդկությանը մղում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ: Նա նշել է, որ Ուկրաինային կասետային զինամթերքով զինելու Վաշինգտոնի որոշումը վկայում է ԱՄՆ-ի անհուսության մասին և որ արևմտյան զենքը որևէ ազդեցություն չի ունենա Ուկրաինայում Ռուսաստանի նպատակների իրականացման վրա։
Դեսպանը հավելել է, որ Ուկրաինան կասետային զենքերով զինելով՝ ԱՄՆ-ն երկար տարիներ վտանգի տակ է դնում խաղաղ բնակիչներին։
ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը նույնպես ասել է, որ կասետային զենքի բոլոր զոհերի համար այսուհետ պատասխանատվությունը կրելու է Միացյալ Նահանգները։
Քաղաքական փորձագետները կարծում են, որ Վաշինգտոնի կողմից կասետային ռումբերի ուղարկումը Կիև ցույց է տալիս, որ Ուկրաինայի մարտադաշտում իրավիճակը ամենևին էլ ձեռնտու չէ երկրին։