Արևմուտքի երկակի մոտեցումը Ֆրանսիայի բողոքի ցույցերի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i202644-Արևմուտքի_երկակի_մոտեցումը_Ֆրանսիայի_բողոքի_ցույցերի_նկատմամբ
 Երբ բողոքի ակցիաների շրջանակը տարածվում է եվրոպական երկրներ ու Միացյալ Նահանգներ, արևմտյան երկրների  ղեկավարները և  արևմտյան լրատվամիջոցները պրագմատիկ  և երկակի ստանդարտների վրա հիմնված մոտեցմամբ, առաջնահերթություն են տալիս  կառավարության անվտանգությանը,  և հետևում են լարվածությունը  վերահսկելու վրա հիմնված քաղաքականությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2023 12:21 Asia/Tehran
  • Արևմուտքի երկակի  մոտեցումը  Ֆրանսիայի բողոքի ցույցերի նկատմամբ

 Երբ բողոքի ակցիաների շրջանակը տարածվում է եվրոպական երկրներ ու Միացյալ Նահանգներ, արևմտյան երկրների  ղեկավարները և  արևմտյան լրատվամիջոցները պրագմատիկ  և երկակի ստանդարտների վրա հիմնված մոտեցմամբ, առաջնահերթություն են տալիս  կառավարության անվտանգությանը,  և հետևում են լարվածությունը  վերահսկելու վրա հիմնված քաղաքականությանը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ռասիզմի և ոստիկանական ուժերի բռնությունների դեմ ֆրանսիացիների ցույցերի վերաբերյալ արևմտյան երկրների պաշտոնյաների, լրատվամիջոցների և  քաղաքական գործիչների երկստանդարտ մոտեցումը   նորություն չէ:

Եվրատլանտյան երկրները փորձում են աշխարհը բաժանել երկու մասի՝ «քաղաքակիրթ» և «ոչ քաղաքակիրթ», Եվրոպայի  և ԱՄՆ-ի քաղաքացիների ցանկացած բողոք վերագրել ծայրահեղական շարժումներին և ճանապարհ հարթել ցուցարարներին կազմակերպված ճնշելու և ձերբակալությունների համար։