Ցույցեր ամերիկյան մի շարք քաղաքներում ընդդեմ Ջենինում սիոնիստական ​​ ռեժիմի հանցագործությունների
https://parstoday.ir/hy/news/world-i202670-Ցույցեր_ամերիկյան_մի_շարք_քաղաքներում_ընդդեմ_Ջենինում_սիոնիստական_ռեժիմի_հանցագործությունների
Հարյուրավոր ամերիկացիներ ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում անցկացրած բողոքի ցույցերում դատապարտել են Ջենինում Սիոնիստական ռեժիմի իրականացրած հարձակումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2023 15:19 Asia/Tehran
  • Ցույցեր ամերիկյան մի շարք քաղաքներում ընդդեմ Ջենինում սիոնիստական ​​ ռեժիմի հանցագործությունների

Հարյուրավոր ամերիկացիներ ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում անցկացրած բողոքի ցույցերում դատապարտել են Ջենինում Սիոնիստական ռեժիմի իրականացրած հարձակումները:

Ամերիկացի ցուցարարները դատապարտելով Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի իրականացրած ագրեսիան ,հատկապես անցած շաբաթ այդ ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունը , միջազգային շրջանակներին կոչ են արել վերջ դնել Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստների հանցագործությունները:

Այս ցույցերն ու հավաքները անցկացվել են Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև, ինչպես նաև Պատերսոնում, Նյու Ջերսիում, Չիկագոյում և Իլինոյսում՝ Պաղեստինի  ժողովրդին համերաշխություն հայտնելու  համար։

Երկուշաբթի (հուլիսի 3-ի) առավոտյան Սիոնիստական ​​ռեժիմը ցամաքային և օդային լայնածավալ հարձակում է իրականացրել Հորդանան գետի Արևմտյան ափի հյուսիսում գտնվող Ջենին քաղաքի և նրա փախստականների ճամբարի վրա, որի հետևանքով նահատակվել են 13 պաղեստինցիներ, ևս 117-ը վիրավորվել: Ջենինի վրա Սիոնիստական ​​ռեժիմի վայրագ հարձակումն արժանացել է միջազգային խիստ արձագանքի:

Պաղեստինի  Դիմադրության ուժերի հարձակումներով սիոնիստ զավթիչները ստիպված եղան ամբողջությամբ նահանջել Ջենին քաղաքից և նրա փախստականների ճամբարից։