Լիբանանում Պուտինի՝ Ղուրանը ձեռքին լուսանկարով գովազդային վահանակներ են հայտնվել
https://parstoday.ir/hy/news/world-i202722-Լիբանանում_Պուտինի_Ղուրանը_ձեռքին_լուսանկարով_գովազդային_վահանակներ_են_հայտնվել
Լիբանանի քաղաքներում հայտնվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղուրանը ձեռքին պատկերով գովազդային վահանակներ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 09, 2023 18:04 Asia/Tehran
  • Լիբանանում Պուտինի՝ Ղուրանը ձեռքին լուսանկարով գովազդային վահանակներ են հայտնվել

Լիբանանի քաղաքներում հայտնվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղուրանը ձեռքին պատկերով գովազդային վահանակներ։

Հունիսի 28-ին Դաղստան այցի ընթացքում Պուտինը այցելել է Դերբենտի Ջումա մզկիթ, որը համարվում է աշխարհի հնագույններից մեկը, որտեղ նրան Ղուրան են նվիրել։ Մզկիթ այցի ժամանակ նա ասել էր, որ Ղուրանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը Ռուսաստանում հանցագործություն է, ի տարբերություն որոշ այլ երկրների։

Լիբանանի տարբեր քաղաքներում մի քանի օր առաջ հայտնված գովազդային վահանակների վրա պատկերված է Ռուսաստանի նախագահի լուսանկարը՝ Ղուրանը կրծքին սեղմած: Պաստառների վրա գրված է․ «Կրոնների պահապան և պաշտպան»։